Հասարակություն Տնտեսություն 

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն առաջիկայում նավթի գինը կհասնի 50-60 դոլարի

analitik.am

Ռուսական TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Համաշխարհային բանկի՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գլխավոր տնտեսագետ Շանթայանան Դևարաջանը հայտարարել է, որ նավթի գինը պետք է վերադարձ կատարի մեկ բարելի համար 50-60 դոլարի գնի վրա:

«Մեր կանխատեսումներով ընթացիկ տարում նավթի համաշխարհային գները կգտնվեն մեկ բարելի համար միջին հաշվով 37 դոլար մակարդակի վրա։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ այդ գնահատականում կան բազմաթիվ անորոշություններ։ Ես (Morgan Stanley ֆինանսական կորպորացիայի մոտ) տեսել եմ մեկ բարելի համար 20 դոլարի կանխատեսումներ, իսկ մյուսների պարագայում դա կազմում է մեկ բարելի համար մոտ 50 դոլար։

Երկարաժամկետ հեռանկարում՝ շուկայից թերթաքարային նավթի արտադրողների հեռացման ու առաջարկի պակասի (ինչպես նաև Եվրոպայում, Չինաստանում աճի տեմպերի արագացման և այլնի) ֆոնին ես ակնկալում եմ նավթի գնի բարձրացում՝ մեկ բարելի համար մինչև 50-60 դոլար մակարդակի վրա»։

Նույն շարքից