Մամուլի տեսություն Տնտեսություն Քաղաքականություն 

«Կեղտոտ» փողեր. հետքերը տանում են դեպի Մեծ Բրիտանիա. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորում նոր ՋԷԿ կառուցել: Այս ծրագրի ուշագրավ կողմն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները, որոնց հետ իրենք հույսեր են կապում: Տեղեկացվում է միայն, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարների հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան:

Բայց միաժամանակ հայտնի է, որ Բրիտանիան առանձնապես մեծ ջանքեր չի ներդնում՝ իր տարածքով «կեղտոտ» փողերի շրջանառությունը թույլ չտալու համար: Այսինքն՝ ոչ ոք չի կարող բացառել, որ նոր ՋԷԿ կառուցելու ծրագրի թիկունքում իրականում կանգնած լինեն հայաստանցի պաշտոնյաներ, որոնք օֆշորային ընկերության միջոցով ցանկանում են այդկերպ ներդնել եւ օրինականացել պետբյուջեից գողացված փողերը:

Նման տարբերակը հնարավոր կլիներ բացառել միայն մեկ դեպքում՝, եթե ՀՀ կառավարությունը հստակ պարզաբաներ, թե ծրագրի վրա ծախսվելիք գումարների տերերն ովքեր են, եւ որտեղից նրանց այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից