Հասարակություն Մամուլի տեսություն Մշակույթ 

Բացահայտում է արել. Կարեն Դուրգարյանը հայհոյում էր. «Հայկական ժամանակ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը երեկ բացահայտում է արել՝ Կարեն Դուրգարյանին գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատելու հետ կապված:

Նա հայտարարել է, որ լավ երաժիշտ ու լավ դիրիժոր լինելը դեռ չի նշանակում լինել նաեւ լավ ղեկավար՝ վստահեցնելով, որ Դուրգարյանը վատ էր վարվում իր ենթակայությամբ աշխատող արվեստագետների հետ, վիրավորում նրանց:

«Այ սա ոչ մեկը բարոյական իրավունք չունի անելու: Հայհոյանքով չեն խոսում Օպերայի թատրոնում եւ ընդհանրապես ոչ մի տեղ: Հայհոյանքով կարող են խոսել իրենց կոոպերատիվ ստեղծած հիմնարկներում, ոչ թե Հայաստանի պետական հիմնարկում, այն էլ ազգի պարծանք թատրոնում: Ամոթ է: Շնորհքից ելնելով, մարդասիրական մղումներից ելնելով՝ սրա մասին չենք խոսել, բայց արդեն այնքան հոգնեցինք լռելով, որ թույլ տվեցի իմ միջոցով դա արտահայտել»,-մեր թղթակցին ասել է Կ. Շահինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից