Գլխավոր Ռազմական 

Պաշտոնական Բաքուն շարունակում է արհեստականորեն պահպանել լարվածությունը. ԼՂՀ ՊՆ

analitik.am

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին եւ դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսեւորած հետեւողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն  շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ  ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ եւ TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/:

Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են լիարժեք տիրապետել օպերատիվ իրադրությանը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Նույն շարքից