Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Իրանը հրաժարվել է նավթը վաճառել դոլարով

analitik.am

Իրանը մտադրություն է հայտնել հրաժարվել մատակարարված նավթի դիմաց վճարը ստանալ դոլարով, հայտնում է Reuters-ը:

Գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր է արտահանված նավթի դիմաց հաշիվ ներկայացնել եվրոյով:

Խոսքը ֆրանսիական Total ընկերության, իսպանական Cepsa կորպորացիայի ու «Լուկօյլի» թրեյդինգային ստորաբաժանման՝ Litasco-ի մասին է:
«Մեր փաստաթղթերում մենք կետ կներառենք այն մասին, որ մեր նավթի գնորդը պետք է վճարում կատարի եվրոյով՝ հաշվի առնելով հումքի մատակարարման պահին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը»,- գրում է Reuters-ը:

Նույն շարքից