Իրավական Հասարակություն 

Մանրամասներ Մեղրում կատարված ավազակային հարձակումից

analitik.am

Փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնի մի շարք մասերի ծակած-կտրած թափանցող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, դիմակավորված և սառը զենքերով զինված 2 անձինք ավազակային հարձակում են կատարել Հարություն Բ.-ի տան վրա, կպչուն ժապավենով կապել նրան բազկաթոռին, դանակով մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ, տնից և հարակից խանութ-սրահից կատարել հափշտակություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը` 1985 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1987 թ. ծնված Մհեր Բ.-ն: Վերջիններս Մեղրի-Կապան ճանապարհահատվածից բերման են ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:

Նրանք ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից