Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Էրդողան. «Լինե՞լ, թե՞ չլինել սուլթան. Ահա՝ ինչումն է հարցը»

analitik.am

Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում… Էրդողանն արդեն իրեն պատկերացնում էր Օսմանյան կայսրության ու բոլոր թուրքախոս ժողովուրդների առաջնորդի կերպարում եւ սուլթանական չալման գլխին… Իսկ ինչ նողկալի ձեով ամեն ինչ վերջացավ:

Թուրքիան փչացրեց հարաբերությունները գրեթե բոլոր հետ: Նույնիսկ ՆԱՏՕ-ի գործընկերները, չնայած երբեմն հնչեցրած անարժեք ռեպլիկներին, ահաբեկված են Էրդողանի արկածախնդրությունից:
Թուրքիան կորցրել է երբեմնի միասնականությունը, որ առկա էր Էրդողանի նախորդների օրոք: Չնայած մի քանի հեղաշրջումներին, Թուրքերը հավատարմորեն հետեւում էին իրեն գաղափարական առաջնորդ Աթաթուրքի «Խաղաղություն տանը, խաղաղություն նրա սահմաններից դուրս» կարգախոսին: Թուրքիան համարվում էր ՆԱՏՕ-ի հարգարժան անդամն ու հույսեր էր փայփայում անդամագրվել ԵՄ-ին:

Իշխանության եկած Էրդողանը փոփոխեց երկրի քաղաքական կուրսը՝ որդեգրելով իսլամական գաղափարախոսություն: Վարչակարգը գնալով ստացավ իսլամական բնույթ, եւ նույնիսկ երկրի առաջին տիկինը սկսեց հանրությանը ներկայանալ փարաջայով:
Իհարկե, արմատական այս փոփոխությունները չէին կարող խմորումներ չառաջացնել ներքաղաքական կյանքում: Միաժամանակ վերջնականապես խաթարվեցին հարաբերությունները քրդերի հետ: Էրդողանը բոլոր այս կոնֆլիկտային հարցերն որոշեց լուծել յուրովի՝ արմատական մեթոդներով. Երկրում սկսվեց վհուկների որս. Ձերբակալվեցին այլախոհներ ու լրագրողներ, իսկ քրդերի դեմ սկսվեց իսկական պատերազմ:

Նման իրավիճակում վարչապետ Դավիթօղլուն առաջարկեց Աթաթուրքի կարգախոսը փոփոխել «ոչ մի խնդիր հարեւանների հետ» կարգախոսով: Սակայն այս լոզունգը ինչպես պարզվեց շատ հեռու է իրականությունից: Թուրքիային հաջողվեց փչացնել հարարբերությունները բոլոր հարեւանների հետ: Առաջին հերթին՝ Սիրիայի հետ, այնուհետեւ՝ Իրանի: Դե իհարկե, Հայաստանի հետ միանշանակ վաղուց հարաբերություններն բացակայում էին:

Եվ այս փոնին բացահայտնվեց նաեւ Թուրքիայի համագործակցությունն ԻՊ ահաբեկիչների հետ. Անօրինական նավթի ու զենքի առեւտուր, ահաբեկիչներին Թուրքիայից շարունակվող մատակարարումներ: Նման պայմաններում Էրդողանը կարող է ընդհանրապես զրկվել արեւմտյան երկրների օժանդակությունից:
Սակայն, հավանաբար նման սպառնալիքն այդքան էլ չի մտահոգում «սուլթանին»:

Մասնավորապես բրիտանական Independent պարբերականի տվյալներով նոր ընտրություններին Էրդողանի կուսակցությունը մտադիր է տիրանալ խորհրդարանի 550 ձայներից 330-ին, ինչը հնարավորություն կընձեռնի նրան փոփոխել սահմանադրությունն, ու արդյունքում ստանալ՝ անսահմանափակ իշխանություն: Ուստի, իր նպատակին հասնելու համար Էրդողանը պատրաստ է ամեն ինչի, ընդհուպ՝ վտագել սեփական երկրի գոյությունը:

Նույն շարքից