Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Բուդդայական աֆորիզմներ, որոնք կտրուկ կփոխեն Ձեր կյանքը

analitik.am

Ատելությամբ ատելությանը չես հաղթի, այլ միայն սիրով: Դա հավերժական կանոն է:

Ուժեղ կախվածությունն աշխարհիկ ամեն ինչից՝ տառապանք է:

Խաղաղությունը գալիս է քո հոգուց, մի փնտրիր այն որեւէ այլ վայրում:   Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթես հազարավոր ճակատամարտեր:

Յուրաքանչյուր մարդ իր սեփական առողջության ստեղծողն է։

Անցյալում կանգ մի առ, մի էլ երազիր ապագայի մասին, կենտրոնացիր ներկայի վրա։

Ոչ ոք մեզ չի փրկի մեզնից բացի։

Ոչ մի տարբերություն չկա արևմուտքի և երևելքի միջև։ Մարդիկ են ստեղծում իրենց գլխում այդ տարբերությունները, հավատում, իսկ հետո պրոպագանդում դրանք։

Երեք բան չի կարող երկար ժամանակ թաքնված մնալ՝ արևը, լուսինը և ճշմարտությունը։

Հեշտ է ուրիշի սխալները տեսնելը, սակայն ավելի դժվար է սեփական թերությունները նկատելը։

Մենք պետք է մեր մարմինը լավ վիճակում պահենք, այլապես չենք կարող միտքը ուժեղ թողնել։

Միտքն ամեն ինչ է: Մենք այն ենք, ինչ մտածում ենք:

Աշխատանքը փրկություն է։ Այն հնարավորություն է տալիս ուրիշից կախում չունենալ։

Նույն շարքից