Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները վերապահվել են խորհրդականին

analitik.am

ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորություններն այսուհետ վերապահվել են նախագահի խորհրդականին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել, 2008 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-73-ա հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին:

Ըստ այդմ, այդ հրամանագրի համապատասխան կետից հանվել են  «Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ» բառեր, իսկ «խորհրդական» բառից հետո լրացնել «նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները» բառերը:

Նույն շարքից