Հոգեբանի անկյուն 

Արտահայտություններ, որոնք երբեք չի կարելի ասել երեխային

analitik.am

Ամենօրյա կենցաղային խնդիրները չպետք է ստիպեն Ձեզ, որ երեխային ավելորդ բառեր ասեք։ Շատ հաճախ ծնողների խնդիրների պատճառով տառապում են երեխաները։ Նրանք անօգնական և անմեղ արարածներ են, ինչքան էլ չարությունը և նյարդային վիճակը գերակշռում է Ձեզ մոտ, պետք է հիշել, որ երեխաները շատ զգայուն են, և որոշ արտահայոտւթյուններ նրանց հոգեկանի վրա խորը հետք կարող են թողնել։

Հոգեբանները պնդում են, որ երեխային երբեք չի կարելի ասել հետևյալ խոսքերը․

Դու միշտ ստիպում ես ինձ կարմրել և ամաչել։

Այնքան կցանկանայի, որ եղբորդ նման լինեիր։

Դու երբեք ոչինչ ճիշտ չես անում։

Դու շատ գեր, տգեղ և անճոռնի երեխա ես։

Ես զղջում եմ, որ քեզ ունեցել եմ։

Ես հոգնել եմ և քեզ այլևս չեմ սիրում։

Նույն շարքից