Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

analitik.am

Ինտերպոլում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ Նեֆտյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով իր աղբյուրին:

Վերջինս հայտնել է, որ հանցագործության մասին ՌԴ գլխավոր դատախազության հայտարարությունը Ինտերպոլի ռուսաստանյան գրասենյակից ուղարկել են Լիոնի կենտրոնական գրասենյակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսքաղդատարանը, նյութերի ուսումնասիրությունից հետո օրինական էր ճանաչել ռուսական բյուրոյի համապատասխան որոշումը:

Հայտնի է, որ Խոդորկովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Նույն շարքից