Գլխավոր Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ռուսաստանը ցանկանում է մարտի 1-ից Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանել

analitik.am

ՌԴ-ն առաջարկում է Սիրիայի տարածքում ընդունել հրադադարի ռեժիմ այս տարվա մարտի 1-ից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով արևմտյան անանուն պաշտոնիայի:

Աղբյուրի խոսքով` Ռուսաստանը ստիպել է ամերիկյան կողմին մտածել մի քանի կետերի շուրջ, սակայն համաձայնությունը դեռևս չի կայացել:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից հրադադարի առաջարկով հստակ ժամկետի առաջարկ չի ստացել:

Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաներ Լավրովն ու Քերին հեռախոսազրույցում քննարկել էին հրադադարի կիրառման անհրաժեշտության հարցը:

Նույն շարքից