Հայաստան Սպորտ Տնտեսություն Քաղաքականություն 

Շախմատի նոր ակադեմիա կառուցելու համար հողատարածք տրամադրվեց

analitik.am

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է  Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող 933,0 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել  Հայաստանի Հանրապետությանը` շախմատի ակադեմիա կառուցելու համար:

Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության մարզական համալիրը, որը բաղկացած է բացօթյա ֆուտբոլի մարզադաշտից և  փակ մարզասրահից: Այն ունի բասկետբոլի, վոլեյբոլի և ըմբշամարտի մարզասրահներ:

Նույն շարքից