Գլխավոր Հասարակություն 

Ստամբուլում հայ ամուսինների սպանության գործով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացիներ կան.ՀՀ ԱԳՆ

analitik.am

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ տեղեկությունները, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:

«Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։

Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Արտաքին գործերի նախարարությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրից դուրս գալու փորձեր անելու ժամանակ ձերբակալվել են Ստամբուլի տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակում իրականացրած 8 կասկածյալներ, որոնցից 7-ը ՀՀ քաղաքացիներ են:

Նույն շարքից