Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում ներդրողների անվտանգությունն ապահոված կլինի. Վրաստանի փոխվարչապետ

analitik.am

Մեր կառավարությունը երաշխավորն է այն բանի, որ երկրում իրականացվաց ներդրման ցանկացած ցենտ մաքսիմալ պաշտպանված լինի, այս մասին եթերում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր ներդրողներն և հայտնել, որ Վրաստանն ամեն ինչ անելու է նրանց համար անվտանգ լինելու և ձեռք է մեկնելու ցանկացած ծրագրի:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվելու է բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

Նույն շարքից