Միջազգային Ֆեյսբուք 

Ադրբեջանի «ռետինով» գրված էժան պատմությունը

analitik.am

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է նավթով և խավիարով գրել իր պատմությունը: Շատ դեպքերում, երբ նա հանդիպում է հսկա պատի, գործի է դնում իր հաջորդ զենքը՝ «ռետինը», փորձելով ամեն կերպ ջնջել իր կեղտոտ անցյալը ու աշխարհին համոզել մի բան, որին անգամ ինքը չի կարող հավատալ:

«Ռետինի» օգնությամբ նա տարիներ շարունակ ավերեց Նախիջևանի հայկական խաչքարերը և գերեզմանները, որպեսզի բոլորին ապացուցի , որ այնտեղ հայեր չեն բնակվել: Բայց տարիներ հետո այդ խաչքարերի մասերը դուրս էին գալիս գետնի տակից և դրանց նկարները տարածվում էին տարբեր կայքերում: Նախիջևան գնացած ցանկացած արտասահմանցի կարող է փաստել, որ նա զգացել է իրեն ինչպես բանտում՝ հատուկ սահմանված տարածքներ, որտեղ կարելի է այցելել, դրանցից մեկ քայլ այն կողմ դնելու դեպքում անմիջապես ձերբակալվում ես:

Ադրբեջանի հանրապետությունում բանտային ռեժիմը տարածված է ամբողջ երկրի վրա, անգամ Բաքվում այցելուները հնարավորություն չունեն նորմալ շրջել ու ծանոթանալ քաղաքի հետ: Ֆիքսված փողոցներ, ճանապարհներ, զբոսանքի վայրեր, ամենուրեք ոստիկաններ:

Մի շարք հաղորդումներ և հոդվածներ ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում , որ այդ բոլոր մարդիկ այցելել են կրակի երկիրը և ընկել են կրակը տարբեր ժամանակաշրջաններում, բայց նրանց բոլորը արկածների վերջը նույնն է եղել՝ ձերբակալություններ, տեսախցիկների առգրավում, երկար - բարակ ստուգումներ: Դե Նախիջևանի հարցում այդ ամենը ավելի խիստ է՝ հասկանալի պատճառներով՝ Ադրբեջանը կուրծք է ծեծում, որ այդտեղ հայեր կյանքում չեն ապրել և դա իր հայրենի հողն է, իսկ ցանկացած ավելորդ նկարահանում կամ հոդված մեծ գլխացավանք է սեփական հեքիաթի սցենարի համար, քանի որ մի խնդիր է չեղած բանը հորինել, մեկ ուրիշ խնդիր՝ այդ ամենը ապացուցել:

Ադրբեջան այցելած ցանկացած լրագրող, որը այնտեղ չի սնվել նավթով և խավիարով, անկասկած հանդիպել է ոստիկանությունների կողմից իրականացվող բռնությունների, դա է փաստում նրանց մոտ եղած տեսախցիկների ձայնագրություններում պահված տեսահոլովակները, երբ մարդիկ ցանկացել են անցնել կարմիր գիծը և վարկյաններ չանցած նրանց են մոտիկանում ոստիկաններ և տանում բաժին: Ում չի հաջողվել պահպանել տեսահոլովակը անպայման արտահայտվել է դրա մասին հոդվածներով:

Պատճառը մեկն է՝ համոզել աշխարհին, որ Ադրբեջանը հին երկիր է, որ հայերը սուտասան են և գրավել են իրենց տարածքները: Ադրբեջանի նախագահ Ալիևը այդպիսի խառը պատմությունների մեջ արդեն խելքը թռցրել է, մարդը միայն սեփական երկրի սահմանների ներսում է լեզուն շաղ տալիս, սահմաններից դուրս միշտ մի տեսակ խառնված ու շփոթված է:

Միացրեք ցանկացած հանդիպում և կտեսնեք, թե ինչպես է ցատկոտելով՝ իրեն կորցրած, վազում սանդուխքներն ի վեր՝ դեպի Վլադիմիր հայրիկը, ինչպես է նույն հանդիպման ժամանակ բերանը ջուր առած նստում: Մարդ, որը իր երկրի բնակչությանը համոզում է, որ հայերը տկար և թույլ են, որ շուտով Սևանա լիճը իրենցն է լինելու , չի կարողանամ Հայաստանը ներկայացնողի հետ հավասար խոսել:

Հասկանալի է նավթը հավերժ չէ, շուտով կվերջանա, իսկ ու՞մ է պետք Ադրբեջանը առանց նավթի, իհարկե ոչ մեկի, ոչ մեկի պետք չի ավելորդ գլխացավանք՝ Ադրբեջան կոչվող հողակտորի տեսքով: Իսկ քանի որ փոքրիկ Ալիևը մտածելու հետ խնդիրներ ունի, չի կարող նավթից բացի ուրիշ ելք գտնել , փորձում է հարևան երկրին հրեշ դարձնելով փրկի իր հողակտորը, ավելի ճիշտ սեփական հարստությունը , որտև նա ավելի շատ սեփական միլլիոնների մասին է մտածում , քան Նախիջևանի և Արցախի մասին: Նշված տարածքները հավելյալ գումարներ քերելու միջոց են: Իսկ ի՞նչ է անում այդ ընթացքում Մեհրիբան խանումը: Վայելում է ամուսնու գողացած միլիոնները: Ժամանակին լուրեր էին շրջանարվում , որ անգամ տարբեր երկրների նախագահների հետ լուրջ սեռական հանդիպումներ է ունենում , պոզեր աճացնելով Իլհամի գլխին: Թե որքան է պատրաստվում դիմանալ Ադրբեջանը ստի ու կեղծիքի մեջ դժվար է ասել , բայց որ գալու է ժամանակ , որ նույնիսկ մեծ եղբայր Էրդողանն է թքելու Ալիևի երեսին ու կենակցելու է Մեհրիբան խանումի հետ, դա փաստ է:

Իսկ, թե ինչո՞ւ է Ալիևը այդպես դողում Նախիջևանի համար , շատ պարզ է , քանի որ Արցախից հետո կորցնել ևս մի տարածք, դրանից հետո հնարավոր չի լինի վերականգնել սուտը հասարակ ժողովրդի համար: Իսկ նախիջևանի մեր դիրքերը այնպես ամուր են , որ Ալիևը այսքան ժամանակ նույնիսկ չի էլ մտածել այդ ուղղությամբ որևե լուրջ ռազմական գործուղություններ անել, քանի որ էտ մի բանը շատ լավ է հասկանում , որ դա արդեն կարող է ճակատագրական լինել:

Նույն շարքից