Հասարակություն 

Ձյան մեջ մի շարք ավտոմեքենաներ են արգելափակվել

analitik.am

Փետրվարի 11-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 2-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34 UZ 462 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 11-ին, ժամը 09.09-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես C240» մակնիշի 42 AB 444 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նույն շարքից