Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Լեհաստանը նույնպես կմիանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարին

analitik.am

Լեհաստանը մտադիր է մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտոնիա Մաչերևիչը:

«Մեր երկիրը մտադիր է միանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այն հիմա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի հարավային սահմանի համար»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ գործողությունների հետ կապված պետք է քննարկեն մի շարք հարցեր:

«Մասնավորապես մենք դիտարկում ենք դա ՆԱՏՕ-ի գործողությունների լայն համատեքստում՝ հուսալով, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը կաջակցեն Լեհաստանին ու մյուս երկրներին արևելյան ճակատում իրենց մշտական ներկայությամբ»,- ասել է Մաչերևիչը:

Նույն շարքից