Հոգեբանի անկյուն 

Զբաղվում ենք սիրած գործով

analitik.am

1. Մտածեք ձեր խնդրի մասին այլ մարդու տեսնակյունից, պատկերացրեք, որ նա, ումով հիանում եք, խորհուրդ է տալիս ձեզ, թե ինչպես վարվել: Այդպես կարող

եք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանը: 


2.Գտեք այնպիսի մարդու, ով զբաղվում է այն գործով, որը ձեզ դուր է գալիս և խորհուրդ հարցրեք նրանից: 


3.Սահմանեք ձեզ համար, թե ինչ է նշանակում հաջողակ լինելը: 


4.Հաճախակի մտածեք, թե ինչպես պետք է սկսեք անել այն, ինչ ձեզ դուր է գալիս. Այդպես հնարավորություն կունենաք փոխել ամենօրյա բացասական

մտածելակերպի կարծրատիպը: 


5.Հաճախ ծիծաղեք, հումորը թույլ է տալիս փոխել սովորական դարձած կարծրատիպային մտածողությունը:


6.Մի ցուցակ գրեք և նշեք, թե ինչ բացասական հետևանքներ են ձեզ սպառնում, եթե չզբաղվեք սիրված գործով:


7.Պատկերացրեք, որ տեղափոխվել եք ապագա և ինքներդ ձեզ նամակ գրեք` բացատրելով, թե ինչ է հարկավոր անել: 


8.30 րոպեում թղթի վրա գրեք բոլոր այն գաղափարները, որոնք կունենաք ձեր սիրված գործին անցնելու խնդրի վերաբերյալ:


9.Ինքներդ ձեզ հարցրեք, թե որն է հաջորդ քայլը, որ պիտի ձեռնարկեք, ապա 30 րոպե զբաղվեք ֆիզիկական վարժություններով, ավարտելուց հետո գրի առեք

ուղեղում ծագած առաջին պատասխանը: Ֆիզիկական վարժությունների ընթացքում օրգանիզմի կողմից արտադրվող էնդորֆինը ուղեղի ակտիվության լավագույն

խթանիչն է: 



10.Ասացեք ինքներդ ձեզ. «Ես ՄՏԱԴՐՎԱԾ եմ լուծել այս խնդիրը», այլ ոչ թե. «Ես հույս ունեմ լուծել այս խնդիրը». տարբերությունը  միանգամից կզգաք: 

Նույն շարքից