Իրավական 

Մեքսիկայի արևելքում 7 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով

analitik.am

Առնվազն 7 մարդ է զոհվել Մեքսիկայում արևելյան Վերակրուս նահանգի տարածքում հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:



Նրանց տեղեկությամբ՝ նյութական վնաս է կրել մոտ 500 բնակիչ: Ուժեղ անձրևները գետերի հեղեղում են առաջացրել Վերակրուսի հյուսիսային և կենտրոնական 14 համայնքում: Մի շարք բնակավայրերի հետ ցամաքային հաղորդակցությունն ընդհատված է: Որոշ դեպքերում տեղատարափն ուղեկցվել է կարկուտով, որը հասել է գոլֆի գնդակի մեծության:



Բնական աղետի վայրում ավտոմայրուղիներ են վնասվել, էներգամատակարարման խափանումներ են գրանցվում: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Վերակրուսի իշխանությունները 3 ժամանակավոր հանրակացարան են ստեղծել այն մարդկանց համար, ում տները հեղեղվել են: Բնակչությանն օգնելու համար Իկսուատլանսիլյոյում բանակային ստորաբաժանումներ են ներգրավված:

Նույն շարքից