Իրավական 

Թևոսիկի դեմ հարուցված գործը կարճվել է. Նա այժմ Մոսկվայում է

analitik.am

Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները:



Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը կարճելու համար հիմք է հանդիսացել այն, որ այսպես ասած առևանգված անձը դատարանում հայտարարել է, թե իրեն չեն առևանգել, եղել են անբավարար ապացույցներ: Թևոսիկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Թևոսիկն այժմ գտնվում է Մոսկվայում:



Նշենք, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 27-ին, նրա խափանման միջոցը փոխվել էր, քանի որ լրացել է նախնական կալանքի առավելագույն ժամկետ մեկ տարին: Նա մեղադրվում է անձի առևանգում կազմակերպելու մեջ: Թևոսիկը տևական ժամանակ գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», վերջին շրջանում էր տեղափոխվել ՔԿՀ: 

Նույն շարքից