Իրավական 

Պերմյակովի դատը տեղի է ունենալու Հայաստանում. Օլեգ Լեբեդև

analitik.am

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը տեղի է ունենալու Հայաստանի տարածքում:



Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ նիստի ժամանակ:



«Ռուսաստանը կանի ամեն հնարավորը, որպեսզի քննություն անցնի Հայաստանում և այն անցնում է Հայաստանում: Նախատեսված է, որ դատը տեղի է ունենալու Հայաստանում, ինչը պահանջում է  հայ ժողովուրդը»,-ասել է Լեբեդևը:


Նույն շարքից