Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Դեմքի ձևը մատնում է ձեր գաղտնիքները

analitik.am

«Փափուկ մազերը խոսում են մարդու վախկոտության մասին, իսկ կոշտ մազերը՝ արիության»,- ժամանակին ասել է Արիստոտելը։

Պարզվում է, որ մարդու դեմքի ձևը ավելին կարող է ասել իր մասին, քան կարծում ենք։ Հոգեբանները պնդում են, որ մեր դեմքը իրականում մատնում է մեզ։ Անգամ, եթե դեմքի արտահայտությունը զգայուն չէ, դեմքի յուրաքանչյուր մաս խոսում է այս կամ այն բնավորության, առողջության և անգամ ինտելեկտի մակարդակի մասին։

Ինչպես և սպասվում է, մարդու առողջությունը և հիվանդության պատմությունը ևս գրված է դեմքին։ Օրինակ՝ ճարպոտ դեմքը խոսում է ապահով առողջության մասին։

Եռանկյունաձև դեմք ունեցողները խորամանկ մարդիկ են, ովքեր հետապնդում են իրենց նպատակները: Քառակուսի դեմքը խոսում է խիստ բնավորության, ներքին ուժի և նույնիսկ՝ կոպտության մասին:

Կլոր դեմք ունեցող մարդիկ ուրախ են, բարի, սիրում են աղմկոտ շրջապատ և չեն ձգտում համալրել հայտնի անձանց շրջանակները: Սակայն, եթե կլոր դեմք ունեցող մարդիկ արտահայտված այտոսկրեր ունեն, նշանակում է` գործ ունենք լիդերների հետ:

Երկար քիթը մեծ հոգու, լավ արտահայտված ինքնուրույնության նշան է: Կարճ քիթ ունեցողները հիմնականում պոզիտիվ են տրամադրված, բաց են, լավ տրամադրություն ունեն: Հունական քիթը հատուկ է խորամանկ մարդկանց:

Հնում լայն քիթը ծուլության նշան է եղել, իսկ ահա հյութեղ և զգացմունքային շրթունքները հուշել են մարդու հիմարության մասին։ Փիլիսոփաները նման շրթունքներ ունեցող մարդկանց համեմատել են էշի հետ և հիմար անվանել։ Բարակ շուրթեր ունեցողներին անվանել են հպարտ և համեմատել առյուծի հետ։

Նույն շարքից