Հիշում եմ և պահանջում 

Գերմանիան Հայոց ցեղասպանության հարցում գործում է ինչպես 1915–ին. գերմանացի ցեղասպանագետ

analitik.am

Գերմանիայի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցում գործում են ինչպես 1915 թվականին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը:

Թեպետ Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցը, սակայն քննարկման հաջողությունը կասկածի է:

Հոֆմանը պատճառը կապում է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների հետ, որոնց առանցքում վերջին ամիսներին առանցքային տեղ է զբաղեցնում փախստականների հարցը:

«Սա կարելի է համեմատել 1915 թվականի իրավիճակի հետ, երբ պաշտոնական Գերմանիան մոռացել էր բոլոր մարդկային ու մարդասիրական արժեքները հանուն գերմանա-օսմանական ռազմական համագործակցության: Թեպետ հարցն արդեն խորհրդարանի օրակարգում է, սակայն ես խիստ կասկածում եմ, որ խնդիրը կքննարկվի»,– ասել է նա:

«Համաձայն գերմանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Անկարայում Գերմանիայի դեսպանատունն արդեն խառնվել է գործին՝ կապված փախստականների ճգնաժամի առնչությամբ ընթացող թուրք-գերմանական և Թուրքիա-ԵՄ քննարկումների հետ: Այս իրադրության պայմաններում Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանի հնարավոր ամեն բան՝ չլարելու Անկարայի հետ հարաբերությունները»,- ավելացրել է  Հոֆմանը:

 

Նա ցավով է նշել, որ ո՛չ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, ո՛չ էլ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող պայքարը՝ քրդական քաղաքացիական բնակչությանը հասցված վնասով հանդերձ չի կարող փոխել իրադրությունը: «Այս երկրում նման քաղաքականության քննադատները շատ և ազդեցիկ չեն կանգնեցնելու այս ամենը»,- նշել է ցեղասպանագետը:

 

Թեսա Հոֆմանը փաստել է, ոչ անգամ եթե փետրվարի 25-ին խորհրդարանական քննարկումներ անցկացվեն Հայոց ցեղասպանության թեմայով, ապա դրանց հաջողությունը խիստ կասկածի տակ է:

«Շատ փոքր է հավանականությունը, որ ընդդիմադիր «Կանաչների կուսակցությունը» կստանա անհրաժեշտ աջակցություն իշխող կոալիցիայի՝ պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կողմից»,- ասել է նա։

 

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15:45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման և քննարկման համար նախատեսված է 45 րոպե:

Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ  խոսքը ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալբանաձևի նախագծի ներկայացման և դրա շուրջ քննարկման մասին է: Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձևակերպվում են որպես Ցեղասպանություն:

Նույն շարքից