Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

ՎՏԲ Հայաստան բանկը ավանդները չի՞ վերադարձնի

analitik.am

ՎՏԲ Հայաստան բանկն ունի իր կարգախոսը՝ Աշխարհն առանց արգելքների: Իրոք որ այս բանկի համար ՝ Աշխարհն առանց արգելքների է, ուզում է Ադրբեջանի կապիտալն է բերում Հայաստան,ուզում է 67% տարեկան տոկոսադրույքով վարկ է տալիս, ուզում է սխալ է հաշվում վարկը,չի ուզում չի հաշվում:

Սակայն այժմ, ըստ ՎՏԲ Հայաստան բանկի մեր հավաստի աղբյուրների, բանկի խորհրդում ակտիվ քննարկումներ են գնում կարգախոսի փոփոխման հետ կապված: Ըստ աղբյուրի, բանկի սեփականատեր ադրբեջանցիները պնդում են ,որ ՎՏԲ Հայաստան բանկի կարգախոսը պետք է լինի «Լավագույն ավանդույթները շարունակվում են»: Ադրբեջանական կողմը իր պնդումը հիմնավորում է այսպես՝ ՎՏԲ Հայաստան բանկը, ըստ հենց իրենց հաշվետվությունների, 2014 թ-ին 13 միլիարդ դրամի վնաս է կրել,ըստ տվյալների 2015 թ-ին վնասը կրկնապատկվել է և ընդհանուր վնասը երկու տարվա կտրվածքով կազմել է մոտ 40 միլիարդ դրամ: Այս պահին բանկը դադարեցրել է վարկավորումը՝փող չունի: Միայն ավանդ է վերցնում և նախկին վարկերի տոկոսներ գանձում:Սակայն այստեղ էլ խնդիր կա,ժողովուրդը աղքատացել է,վարկերը չի սպասարկում,այսինքն ՎՏԲ Հայաստան բանկ այստեղից էլ մուտքեր չկան և թաղվել է բազմաթիվ դատական գործերի մեջ:

Կա ևս մի հանգամանք՝2017 թվականին պետք է բանկերը մի քանի անգամ ավելացնեն կանոնադրական կապիտալը, հակառակ դեպքում պետք է փակվեն: Շատերը կասեն,որ դա ՎՏԲ Հայաստան բանկի համար խնդիր չէ ,քանի որ ՌԴ –ն մոտ 60 %-ի սեփականատեր է բանկում և հանգիստ կհամալրի կապիտալը,սակայն այստեղ էլ մի բայց կա,Ռուսաստանի Կառավարությունը 2016 թվականին դուրս է գալիս ընդհանրապես ՎՏԲ Բանկից,այդ մասին հայտարարել է ՎՏԲ Խմբի խորհրդի նախագահ Կոստինը և բնականաբար կապիտալի համալրում չի անելու: Այս տեմպերով՝ 40 միլիարդ դրամի վնաս, կապիտալի բացակայություն և Ռուսաստանի կողմից բանկից դուրս գալու պայմաններում ՎՏԲ Հայաստան բանկը, ամենայն հավանականությամբ, մինչև 2017 թվականը կփակվի:

Բնական է նաև,որ ոչ մի հայկական բանկ իրեն թույլ չի տա համատեղ բիզնես անել Ադրբեջանի Հանրապետության հետ,իսկ դա նշանակում է ,որ ՎՏԲ Հայաստան բանկի հետ ոչ մի ՀՀ Բանկ չի միավորվի: Փակվելու դեպքում ՎՏԲ Հայաստան բանկը ի վիճակի չի լինի վերադարձնել քաղաքացիներից ներգրավված ավանդները,որոնք որ ապահովագրված են ընդամենը 4000 ԱՄՆ դոլարի չափով,մնացածը ավանդատուի ռիսկն է: Իսկ Ռուսաստանի Կառավարության կողմից ՎՏԲ բանկից դուրս գալուց հետո մեր խաբված ավանդատուները պետք է իրենց ավանդները պահանջեն Ադրբեջանից, որն այս պահին անհնար է: Այսինքն կունենանք 90-ականների կրկնությունը, երբ ՀայԽնայբանկում անհետացան քաղաքացիների ավանդները: ՎՏԲ Հայաստան բանկը ՀայԽնայբանկի իրավահաջորդն է,այդ իսկ պատճառով էլ ադրբեջանական սեփականատերը հաշվի առնելով վերը նշված զարգացումները պնդում է որ կարգախոսը փոխվի և դառնա «Լավագույն ավանդույթները շարունակվում են»:

Հ.Գ Ըստ նույն ՎՏԲ Հայաստան բանկի աղբյուրի,բավականին մեծ թվով քաղաքացիներ,ովքեր չեն ուզում ,որ իրենց ավանդների դեպքում էլ լավագույն ավանդույթները շարունակվեն,արդեն իսկ տեղափոխել են իրենց ավանդները հայկական այլ բանկեր:

Նույն շարքից