Առողջապահություն Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ կապ կա ֆիզկուլտուրայով զբաղվելու և հիշողության միջև

analitik.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ինտենսիվ վարժությունները հանգեցնում են գլխուղեղի ակտիվության կայուն բարձրացմանը՝ կապված հիշողության ու տրամադրության հետ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience հանդեսում։ Բժիշկները հետևել են 38 առողջ կամավորի, ինչը տեղի է ունեցել այդ անձանց կողմից ֆիզիկական վարժություններ անելուց առաջ և հետո։ Մոտ 20 րոպե ֆիզիկական ակտիվ վարժություններ անելը բավական է եղել գլխուղեղի համապատասխան ակտիվության համար։

Գիտնականները հետազոտության արդյունքներն օգտագործում են դեպրեսիայի պրոֆիլակտիկայի համար։

Նույն շարքից