Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ. Պապյան

analitik.am

Ադրբեջանի տարածքում այսօր ապրով բնիկ ազգությունների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, այս մասին այսօր «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները, իրականություն և հեռանկար» խորագրով Կովկաս-կասպիական տարածաշրջանի ինստիտուտի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Մենք պետք է երկխոսության մեջ մտնենք նրանց հետ: Իրենք հասկանում ենք, որ հայերը նույնպես Սովետական Ադրբեջանի կազմում, ինչպես իրենք, ճնշումների են ենթարկվել, հասկանում են, որ անիմաստ է կռվել մեր դեմ, թեև ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել են»,- ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ Հայաստանի խնդիրն է ավելի բարեկամական հարաբերություններ հաստատել այդ ժողովուրդների հետ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, թե նման քննարկումները նպատակ ունեն օգնել բնիկ ժողովուրդներին, որպեսզի նրանց ինքնագիտակցությունը  բարձրանա:

«Մենք իրենց համար գիտակցությունը բարձրացնում ենք, գրքեր ենք տպել, քննարկումները հնարավորություն են տալիս թալիշ մտավորականությանն արտահայտելու: Այդ հնարավորությունն իրենք չունեն Ադրբեջանում իրենք ճնշված են և չեն կարող արտահայտել ի վերջո այն միտքը, որ կան ժողովուրդներ, որոնց հետո մենք կարող ենք համագործակցել»,- ասաց նա:

Նույն շարքից