Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հյուրըկալել էր Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, ով հայտնեց, որ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակ հաստատությունն է Հայաստանում, որը զբաղվում է լսողության խնգարում ունեցող երեխաների կրթությամբ, դաստիարակությամբ, այս մասին ն անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին:
«Մենք 10-րդ դասարանից հետո 5 մասնագիտություն ենք սովորեցնում երեխաներին՝ վարսահարդարություն, դիմահարդադրություն, մատնահարդարություն, կոշկակարություն և հարսանյաց պարագաների ձևավորում: Երեխան հաստատությունն ավարտելով կարողանում է հանգիստ ինտեգրվել և իր տեղը գտնել հասարակության մեջ»,-ասաց Աշոտ Ավետիսյանը, հավելելով, որ իրենք արդեն 15 տարի է դասավանդում են և հասել են մեծ հաջողությունների:
«1999-2000 ուս տարվան մենք ունեցանք տարածաշրջանում միակ դպրոցը, և առաջին անգամ որպես առարկա դասավանդվեց ժեստերի լեզուն, և արդյունքում ունենք որակյալ կրթություն», -ասաց ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը, հավելելով, որ չնայած հասարակությունը դեմ է եղել , սակայն այս տարի կտոնենք դպրոցի հիմնադրման 15 ամյակը: Մենք ունենք դրական փոփոխություն հասարակության վերաբերմունքի հետ կապված:
Ինչ վերաբերվում է հանրակրթական դպրոցներում դասավանդելու հետ կապված հարցին, պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք ունեն նման նախագիծ և որպես օրինակ ներկայացրեց ԱՄՆ փորձը, որտեղ պարտադիր դասավանդվում է ժեստերի լեզուն:
«Հանրակրթական դպրոցներից հետ են վերադարձել 20 երեխա, այն պատճառաբանությամբ, որ նրանք այնտեղ բան չեն սովորում»,-ասաց Ավետիսյանը:
Բանախոսները հայտնեցին, որ իրենց կրթահամալիր ընդունվում են 5 տարեկանից և երեխաները ստանում են լիարժեք միջնակարգ կրթություն և իրենց սաները մեծ հաջողություններ են գրանցել նաև ավարտելուց հետո:
«Մեր սաներից չորսը սովորում են Մանկավարժական համալսարանում, երեքը՝ Արվեստների ակադեմիայում, այս տարի նախապատրաստվում են երկուսն ընդունվել Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ, իսկ մեկը՝ Թատրոնի և Կինոյի ինստիտուտ»,- իրենց սաների հաջողությունները ներկայացրեց Ավետիսյանը, հավելելով, որ ունեն նաև Եվրոպայի և Աշխարհի ըմբշամարտի մրցույթների ոսկե մեդալակիր մարզիկներ:
Այս տարի կրթահամալիրն ունի 11 շրջանավարտ, իսկ դպրոցում սովորում է 133 աշակերտ և միջին դպրոցն ավելի խիտ է: Հասարակության հետ տարվող աշխատանքները ներկայացնելով բանախոսները նշեցին, որ իրենք սեմինարներ են անցկացրել բժիշկների հետ և արդեն ամեն մի հիվանդանոցում կա մեկ նման մասնագետ, ինչպես նաև ոստիկանների հետ են անցկացրել նման դասընթացներ:
«Երկու ամիս տևած դասընթացներում մենք ոստիկաններին և բժիշկներին ծանոթացրեցինք ժեստերի լեզվի տարրական բազային, որով նրանք կկարողանային շփվել լսողության խնդիրներ ունեցողների հետ»,-ասաց Զուբեյդա Մելիքյանը:
Բանախոսները կարծում են, որ լսողության խանգարումներ ունեցողների համար ստեղծվում է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել և հետագայում նաև կարողանան սոցիալակն հարցեր լուծել:
«Այսօր մեր սաներից շատերը աշխատում են գորգագործական ֆաբրիկայում, վարսավիրներ, իսկ կոշկակարությունը կարելի է ասել խուլերի պապենական մասնագիտությունն է և հիմնականում այստեղ շատ են լավագույն մասնագետները»,- ասաց Ավետիսյանը:
Կրթահամալիի տնօրենը հայտնեց, որ իրենց մոտ սովորում են երեխաներ նաև ՀՀ մարզերից, Արցախից և Ջավախքից: