Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ծովը երջանկացնում է մարդկանց

analitik.am

Իտալացի գիտնականները 10 տարի ուսումնասիրել են ծովի ազդեցությունը մեր էմոցիաների վրա և պարզել են, որ այն բարձրացնում է երջանկության հորմոնի մակարդակը:

AdMe.ru-ն ներկայացրել է Ուելես Նիկոլսայի «Կապույտ միտք» գրքում տեղ գտած մեկնաբանություններն այն մասին, թե ինչու է ծովն ավելի երջանիկ դարձնում մեզ:

1. Կապույտ գույնը առաջացնում է հանգստի զգացողություն: Այն իջեցնում է արյան ճնշումը և դանդաղեցնում սրտի զարկերը՝ դրանով հանելով մարդու էմոցիոնալ լարվածությունը:

2. Ծովափին երկար գտնվելու պարագայում թեթևանում է ենթագիտակցությունը, որի համար անհրաժեշտ է միայն նայել ծովային բնապատկերին:

3. Ջուրը թարմացնում է հոգնած ուղեղը: Ծովային տեսարանը կենտրոնացնում է մարդու ուղեղը:

4. Ջրի հետ շփումը հաճույք է պատճառում, քանի որ մարդիկ ջրին հպվելով ավելի հանգիստ են իրենց զգում:

5. Ջուրը մարդու բնական միջավայրի մի մասն է: Մարդը կապված է ջրի հետ կյանքի հենց սկզբից: Մարդու օրգանիզմը 75%-ով կազմված է ջրից:

Նույն շարքից