Գլխավոր Վերլուծական 

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ում քաղաքացիների գումարները պաշտպանված չե՞ն

analitik.am

Բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջանի մասնակցությամբ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գործունեությանը ՀՀ-ում: Նշել էինք այն սխեմաները, որով այս կառույցը ունեզրկում է ՀՀ Քաղաքացիներին: Հիմա էլ ջրի երես բարձրացավ ՎՏԲ Հայաստան Բանկի հաճախորդներին «քցելու» ևս մեկ սխեմա:

Մարտի 3-ին Yerkir.am կայքը «Բացահայտվել է բանկը, որի քարտերից զեղծարարություններ են կատարվել» հոդվածում նշել էր, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ և քաղաքացիները գումարներ են կորցրել: Լրագրողական հետաքննությամբ պարզվեց, որ վերջին տարիներին տարին գոնե մեկ անգամ այսպիսի գործնթացն ուղղակի անխուսափելի է այս բանկի համար: Այսպես՝ 2015-02-06-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի հաճախորդի հաշվեհամարից 1000 եվրո է անհետացել» հոդվածում նշվում է, որ խմբագրություն էր դիմել ՎՏԲ Հայաստան բանկի 12 տարվա ֆիզիկական և իրավաբանական հաճախորդ Կարեն Երանյանը՝ պնդելով, որ իր հաշվից էլ 1000 եվրո է անհետացել` առանց իր գիտության և համաձայնության, և բանկը ոչ մի կերպ չի ցանկանում վերադարձնել այն:

2014-12-23 –ին «Առաջին լրատվական»-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի քարտապանների հաշիվներից գումարներ են անհետանում » խորագրով հոդվածում նշում է . «…վերջին օրերին մի քանի ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի քարտապաններից այն մասին, որ իրենց քարտերից գումար է անհետանում՝ առանց իրենց գիտության: Զանգահարած քարտապաններից մեկի հաշվից 3000 դրամ էր պակասել, մյուսից՝ 2500, իսկ մեկ այլ քաղաքացու քարտի վրա առկա 5300 դրամ հաշվից մնացել էր 3800 դրամ: Ի դեպ, այդ քաղաքացիներն ասացին, որ իրենց աշխատավայրում էլի մարդիկ կան, ում հաշվեհամարից գումար է պակասել, պարզապես նրանք չէին դիմել բանկ՝ գումարը հետ ստանալու պահանջով: Ի դեպ բանկ դիմած քաղաքացիների վրա բանկը մուննաթ է եկել և հայտարարել, որ իրենք են հանել գումարները,սակայն բազմաթիվ դիմած քաղաքացիներից մեկին հաջողվել է այնուամենայնիվ կտրոններով ապացուցել,որ ինքը գումար չի հանել և միայն նրան խոստացել են գումարը վերականգնել…», իսկ մնացածներն ուղղակի «քցվել» են:

Վերլուծելով այս ամենը, ակամայից գալիս ենք այն մտքին, որ կամ «ՎՏԲ Հայաստան» բանկում քաղաքացիների գումարները բացարձակապես պաշտպանված չեն, կամ էլ այս բանկում հստակ գործում է տարիներով մշակված և անխափան գործող խարդախության սխեմա: Չնայած ադրբեջանական մասնակցությամբ ՀՀ-ում գործող բանկը դժվար թե այլ կերպ աշխատեր. սույն գործելաոճը միանգամայն տեղավորվում է ՀՀ-ի և նրա ազգաբնակչության հանդեպ իրականացվող «ՎՏԲ Հայաստան» բանկի սեփականատերերից մեկի` Ադրբեջանի նենգ քաղաքականության մեջ:

Նույն շարքից