Հասարակություն 

Ամռանը ԱՄՆ-ում հոլիվուդյան ֆիլմերի դրամարկղային հավաքը նվազել է 15 % -ով

analitik.am

ԱՄՆ-ում դրամարկղային հավաքը անցած ամռան համեմատ նվազել է 15%-ով: Միայն մի քանի ֆիլմեր են հավաքել 100 մլն դոլարից ավել, իսկ որոշ ֆիլմեր ընդհանրապես վնասներ են կրել: Վառ օրինակներից մեկը «Չզսպվողները» ֆիլմն է, որը վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում հավաքել էր ընդամենը 18 մլն դոլար:

Անցած ամառային օրերի ընթացքում ԱՄՆ-ում դրամարկղային հավաքը նվազել է 15%-ով կամ 400 մլն դոլարով՝ հաղորդում է Rentrak վերլուծական ընկերությունը:

Ըստ վերջին շրջանում իրականացրած հետազոտության զեկույցի՝ միայն մի քանի ֆիլմ է հավաքել 100 մլն դոլար, իսկ որոշ ֆիլմեր ընդհանրապես վնասներ են կրել վարձույթում: Ամենավառ օրինակներից մեկը «Չզսպվողների» երրորդ մասն է, որը վարձույթի առաջին շաբաթում հավաքել է 18 մլն դոլար և պարտվել է «Նինձա կրեաներին»:

Սպասումները չի արդարացրել նաև «Նոր Սարդ մարդը. Մեծ լարվածություն» ֆիլմը, որը չի կարողացել գերազանցել առաջին մասի ռեկորդը:

Նույն շարքից