Հասարակություն 

Վիկտորյա Բեքհեմը բարեգործական նպատակով աճուրդի է հանել իր ավելի քան 600 զգեստները

analitik.am

Վիկտորյա Բեքհեմը աճուդի է հանել իր զգեստապահարանի ավելի քան 600 զգեստները, որոնց վաճառքից գոյացած գումարները կուղղվեն Mother2mothers բարեգործական կազմակերպությանը:

The Outnet օնլայն խանութների ու Christie’s աճուրդի տան, որոնք գնահատել են «լոտերի» արժեքը, համագործակցությամբ իրերի աճուրդը մեկնարկել է օգոստոսի 20-ին ու տևելու է մինչև օգոստոսի 25-ը, գրում է Vogue.ua-ն:

«Ես շատ եմ ծիծաղել, երբ մենք դասավորում էինք իմ դարակները, քանի որ շատ իրեր կապված են իմ, Դևիդի ու երեխաների երջանիկ հիշողությունների հետ:

Շատ իրեր ստեղծվել են հատուկ ինձ համար ամենատաղանդավոր դիզայներների կողմից, ու ես հաճույքով կրում էի դրանք, սակայն հիմա ես զգում եմ, որ եկել է դրանք վայելելու ինչ-որ մեկի ժամանակը»,- պատմել է Վիկտորյա Բեքհեմը:

Վիկտորյան այցելել էր հարավային Աֆրիկայում Mothers2mothers բարեգործական կազմակերպության բազա ու անմիջապես պատրաստակամություն հայտնել միանալ դրա գործունեությանը:

Կազմակերպության նպատակն է օգնել ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց՝ բացատրելով նրանց վարակի բնույթը, ինչպես կանխարգելել դրա տարածումը, ինչպես նաև լավացնել նրանց առողջությունն ու երեխաների անվտանգությունը:

Նույն շարքից