Հասարակություն 

Կոկորդիլոսը հարձակվել է լողորդների վրա

analitik.am

Մայամիում տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ կոկորդիլոսն ամերիկյան Ֆլորիդա նահանգում առաջին անգամ հարձակվել է լողորդների վրա: Այդ մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:

 

23-ամյա Լիսեթ Ռենդոնն ու 26-ամյա Ալեխանդրո Խիմենեսը լողում էին ջրանցքում: Կոկորդիլոսը կծել է Ռենդոնի ձախ ուսը, սակայն նա կարողացել է պայքարելու փրկվել կոկորդիլոսի երախից: Այնուհետ կոկորդիլոսը կծել է Խիմենեսի ձեռքերն ու իրանը: Ի վերջո նա կարողացել է անվտանգ վայր հասնել հարևան նավահանգստում:

 

Թեև Ֆլորիդան հայտնի է իր միջադեպերով, որոնք կապված են կոկորդիլոսների հետ, դրանց թիվը հաշվվում է 2000-ից քիչ պակաս, նրանք բնակվում են հարավարևելյան շրջանում՝ Էվերգլեյդսի մոտակայքում: Խոշոր սողուններն ամաչկոտ ճգնավորներ են, սնվում են մթնշաղից հետո և նախքան լուսաբացը:

 

Նույն շարքից