Հասարակություն 

Ծերունին փորձել է անջատել օդանավի շարժիքները և խլել ղեկը

analitik.am

Ավստրալացի օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել այն բանցի հետո, երբ 82-ամյա ուղևորը թռիչքի ժամանակ իր ձեռքն է վերցրել թեթև օդանավի վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:


Ոստիկանների խոսքով՝ տարեց մարդը վարձել է 4-տեղանոց «Beechcraft Duchess» օդանավը՝ գործարար նպատակով Սիդնեյի Բենքսթաուն արվարձանից Քոուրու այցելելու համար: Այդ բնակավայրերի միջև հեռավորությունը 186 կմ է:


Սակայն թռիչքի կեսին ծերունին սկսել է իրեն տարօրինակ պահել, փորձելով անջատել օդանավի շարժիքները և խլել ղեկը: 23-ամյա օդաչուն աղետի ազդանշան է միացրել, ապա բարեհաջող վայրէջք կատարել դաշտում:


Ոստիկանության տեսուչ Մարկ Ուոլն ասել է, որ տղամարդը դեմքի վնասվածքով գտնվում է Սիդնեյի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է: Օդաչուն ևս հոսպիտալացվել է, ապա դուրս գրվել հիվանդանոցից:


Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել ծերունու նման պահվածքի պատճառը: Ոստիկանությունը քննում է միջադեպը:

 

Նույն շարքից