Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 48-ամյա Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 43-ամյա Գայանե Հ.-ի տուն որպես հյուր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրասիրության ժամանակ նրանք վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին:
Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ:
Կատարվում է նախաքննություն: