Հասարակություն 

Հայաստանը Էստոնիայի հետ կհամագործակցի կրթական ոլորտում

analitik.am

Հայաստանն ու Էստոնիան սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսում են կրթական և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր ստորագրել:

 

Սպասվում է, որ սեպտեմբերի 22-ին Տալլին կայցելի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Օգոստոսի 26-ին Էստոնիայի ԿԳ նախարար Եվգենի Օսինովսկին նրան սեպտեմբերի 22 –ից 24-ը պաշտոնական այցով այցելել Էստոնիա և համագործակցության համաձայնագիր ստորագրել, հայտնում է ERR-ը:

 

  Հայաստանի հետ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել գործընկերության ցանցը արևելյան երկրների հետ և հեշտացնում է համատեղ աշխատանքը կրթության, գիտության և երիտասարդական կազմակերպությունների բնագավառում:

 

Վերջին անգամ ՀՀ կառավարության ներկայացուցիչը Էստոնիա էր մեկնել 2012 թ. հոկտեմբերին, երբ Տալլին էր այցելել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը:

 

Ըստ բնակչության վերջին մարդահամարի՝ Էստոնիայում ապրում է 1276 հայ: Նրանց կեսը՝ Տալլինում:

 

Երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները բավական համեստ են՝ ի տարբերություն մշակույթի բնագավառում համագործակցության: Պատմականորեն սերտ կապեր են ձևավորվել նաև Տարտուի համալսարանի և ԵՊՀ-ի միջև:

Նույն շարքից