Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Հիմա ով ռուս-հայկական հարաբերություններն ուզում է վատացնի, օգնում է Թուրքիային. Լևոն Շիրինյան

analitik.am

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և Նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան ի՞նչ վիճակում են գտնվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:

Ուժերի բալանսը, որը միջազգային քաղաքականության հիմքերի հիմքն է և պետությունների գործունեության աշխատանքային պատվանդան է, փոխվում է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում դեպի Հայաստան, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանը պետք է օրակարգը ձևակերպի և ներկայացնի Ռուսաստանի իշխանություններին: Նախիջևանը Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք էր, Փարիզի վեհաժողովում 1920 թվականի հունվարի 19-ի վճռով որպես միջազգայնորեն ճանաչված էր տերություն և ահա այդ տարածքից թուրքերի պահանջով ռուսները Նախիջևանը նվիրաբերեցին Ադրբեջանին՝ գրավելով Հայաստանից և հիմա ժամանակն է հետ բերել այն:

-Ինչքանո՞վ է դա իրատեսական:

Հայաստանի արտաքին քաղաքականության գեոստրատեգիական մաս պետք է դառնա Նախիջևանի վերադարձը, որը հիմա շահավետ է Հայաստանի համար և ձեռնտու  ռուսներին, որովհետև նրանք մտնում են տևական հակամարտության մեջ Թուրքիայի և նրա բարեկամների հետ, որտեղ ակնհայտորեն ակնկալում են Հայաստանի և հայկական լոբբիստական կառույցների աջակցությունը, ինչպես նաև հայ ժողովրդի հանդեպ համակրանքն ամբողջ աշխարհում , սրանք պարտավորեցնում են, որ ինչպես Ղրիմի հարցն արդարացիորեն լուծեցին, այնպես էլ պետք է օժանդակեն Հայաստանին, որ լուծի Նախիջևանի հարցը: Նախիջևանի բնակչության զգալի մասը 17-18-րդ դարերում թրքացած հայեր են, ովքեր մեծ սիրով կցանկանան Հայաստանի հետ միավորվել: Այս քայլով լուծում կստանա նաև Արցախի հարցը: Ինչին դեմ չի լինի նաև Իրանը, ու Իրան –Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կմեծացնի մեր պոտենցիալը: ՌԴ նախագահն հայտարարություն արեց այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են «ռազմավարական» ընթացքով, թեև «կան օբյեկտիվ խնդիրներ»: Ի՞նչ խնդիրների մասին է գնում խոսքը: Ռուսները հուշում են, այն ինչ ես ասեցի:

-Մոսկվայում կայացած հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:

Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից մեզ հասած տեղեկություները պրատակոլային մասն է, պարզ է, որ կոորդինացնում են զանազան հարցեր, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված: Արցախի հարցում Հայաստանը պետք է ակնկալի Ռուսաստանի բարյացակամությունը՝ ՛՛Ես քեզ օգնում եմ այնտեղ, դու ինձ օգնի այստեղ՛՛ կարգախոսով: Մենք Թուրքիայի հարցում կաջակցենք, դուք աջակցեք, որ Ադրբեջանի բանակը Կասպից ծոցը լցնենք: Ադրբեջանը կասկած չկա, որ պանթյուրքիստական պետություն է, բայց այդ մասին մենք պետք է ասենք, բարձրաձայնենք:

-Շատ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանը կարող է դառնալ թատերաբեմ ռուս-թուրքական բախումների համար: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Թող իրենք մտածեն ու այնպես անեն, որ Երևանն օգնի Մոսկվային, դրանք ճորտության սիրահարներն են, գիշեր ցերեկ կռռում են այս երկրի վրա և պետք է ստուգել, թե դրանք քաղաքական վերլուծաբան են, թե ինչ որ ճիճվի մասնագետ անունը դնում է քաղաքագետ ու սկսում վերլուծել: Դաշնակցային հարաբերություններն ուրիշ կերպ չեն կարող լինել, իսկ օգտագործում են նրան, ով ուզում է օգտագործվել, մենք Հայաստանին ասում ենք եղիր դաշնակից և գործիր պայմանագրերին համապատասխանորեն: Խաբում են նրան, ով ուղեղ չունի: Մի խաբվեք, պետք է սակարկել: Ովքեր այս օրերին խոսում են ինչ որ վտանգներից, դրանք Թուրքիային փրկելու ցանկություն ունեն, որովհետև Թուրքիան չունենալով Արևմուտքի աջակցությունը, որին սպասում էր, հայտնվել է Ռուսական արջի թաթերի արանքում, հիմա ով որ ռուս-հայկական հարաբերությունները ուզում է վատացնի օգնում է Թուրքիային փրկության հարցում և պատվեր է կատարում:

Նույն շարքից