Հասարակություն 

Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը

analitik.am

Կոսովոյի Փրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին ավարտվել է«Դոկուֆեստ» փաստագրական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Թուրքական ավիաուղիները, որը պետք է լիներ փառատոնի հովանավորներից մեկը, փառատոնի մեկնարկից մեկ շաբաթառաջ հրաժարվել էր հովանավորել այն: «Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ լուրեր ենտարածվել, թե թուրքական ավիաուղիների համար հովանվորությունից հրաժարվելու պատճառ էր դարձել փառատոնի շրջանակներում «Հայաստանյան հեռանկարներ» բաժնում ներկայացված ֆիլմերից մեկը:


Ընդհանուր թվով 8 հայկական ֆիլմերի մեջ են եղել Նիգոլ Բեզջյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, և Ղարաբաղի մասին պատմող Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության մեջ գտնվող մարդկանց պատմությունը» ֆիլմը, «Ermenihaber»-ը:


«Ագոսի» թղթակից Լորա Սարին փորձել էր փառատոնի տնօրեններից մեկից` Էրոլ Բիլիբանիից ճշտել, թե հատկապես, որ ֆիլմի պատճառով է թուրքական ընկերությունը հրաժարվել հովանավոր լինելուց: Սակայն, ինչպես նշել է Էրոլ Բիլիբանին, թուրքականավիաուղիների որոշումը պայմանավորված է եղել ոչ թե վերոնշյալ երկու ֆիլմերի ցուցադրությամբ, այլ «Հայի արցունքները» կոչվող ֆիլմով, որն իրականում հայտավորված չիեղել փառատոնի ծրագրում: Ինչպես հայտնել է Բիլիբանին, այդ ֆիլմը ոչ միայն չի եղել փառատոնի ծրագրում, այլև իրականում դա ֆիլմ էլ չէ, այլ ինչ որ մեկի պատրաստած 5 րոպեանոց տեսանյութ, որը գտելեն «Youtube» կայքում:


 Պարզ չէ նաև, թե ով է նմանատիպ սխալ տեղեկություն տվել թուրքական ընկերությանը: Բիլիբանիի կարծիքով` այդ տեղեկության աղբյուրը արտգործնախարարությունն է եղել: «Ագոսի» թղթակիցը պարզաբանում ստանալու համար դիմել է նաև թուրքական ավիաընկերությանը, սակայն պատասխան չի ստացել: Լորա Սարին հայտնում է նաև, որ արտգործնախարարության կուլիսներում խոսվում է այնմասին, թե այդ տեղեկատվությունը թուրքական ընկերությանն էր հասել Փրիզրենիթուրքական հյուպատոսության միջոցով, ինչպես նաև բավականին նորմալ է համարվում, որթուրքական ընկերությունը չի հովանավորել այդ փառատոնը, որն ամեն տարի մի քանիհայկական ֆիլմեր է ցուցադրում: 

Նույն շարքից