Հասարակություն 

Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է Ալժիրում

analitik.am

Հասարակածային Գվինեա 7 ուղեւորներ տեղափոխող Ան-12 ուկրաինական ինքնաթիռը շաբաթ առավոտյան վթարի է ենթարկվել ալժիրյան Թամանրասետ նահանգում, հաղորդում է «Սաբր» արաբալեզու թերթը:

Համաձայն տեղեկությունների, միջադեպը տեղ է ունեցել Ալժիրի ժամանակով 02:39-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռը կործանվել է Թամանրասեթ օդանավակայանից դուրս գալուց ուղիղ 3 րոպե անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ Ալժիրի զինվորականները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները արդեն ինքնաթիռի կործանման վայրում են:

Արտակարգ իրավիճակի պատճառներն ու այլ հանգամանքներ ճշտգրտվում են:

Նույն շարքից