Հասարակություն 

Պուտինը շքանշան է շնորհել Լուկաշենկոյին՝ հոբելյանի առիթով

analitik.am

 

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է 60-ամյակի առիթով, հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը: 

Հեռախոսազրույցով Լուկաշենկոյին շնորհավորելուց բացի Պուտինը նրան Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել:
Աղբյուրը նշում է, որ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է արդեն քսան տարի: Նա բազմիցս նշել է, որ չի նշում իր ծննդյան տարեդարձները: 

«Դա ինձ համար ամենազզվելի օրն է կյանքում, քանի որ, ցավոք, այդ օրը դու մի տարով մեծանում ես», - տարիներ առաջ ծննդյան օրվա մասին ասել է Լուկաշենկոն:
 

 

Նույն շարքից