Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Որոնք են ամենահաճելի զգացողությունները մարդու համար

analitik.am

Երջանիկ լինելու համար ամենաչնչին մանրուքներն էլ են բավական. պարզապես պետք է նկատել դրանք առօրյա թոհուբոհում ու գնահատել տրված հաճույքի վայրկյանները:

Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է մի քանի  զգացողություն, որոնք անասելի հաճույք են պատճառում մարդուն.

1. Երկարատև տանջանքներից հետո հանել անհարմար կոշիկները:

2. Համբուրել մանկան հարթ, թավշյա այտը:

3. Առաջինն ուտել սիրած կերակուրի առաջին պատառը:

4. Երկարատև ու դժվար օրից կամ անքուն գիշերվանից հետո ընկնել մահճակալին:

5. Առաջին անգամ համբուրվել նրա հետ, ով Ձեր դուրը գալիս է:

6. Զգալ նոր գրքի հոտը:

7. Երեկոյան ոտաբոբիկ քայլել ծովափի տաք ավազի վրայով։

8. Զբոսնել անձրևի տակ:

09. Ամառվա տապին նետվել լողավազանը:

10. Գնալ մերսման:

11. Ոտաբոբիկ վազել խոտերի վրայով:

12. Կայծակից ու ամպրոպից հետո շնչել օզոնի հոտը:

13. Սառած ձեռքերը կրակի մոտ տաքացնել:

14 Բազմաթիվ անհաջող փորձերից հետո վերջապես փռշտալ:

15. Մատները խրել մանր ուլունքների մեջ:

Նույն շարքից