Հոգեբանի անկյուն 

Երեխաների կողմից տրվող հարցեր, որոնք կատաղեցնում են ծնողներին

analitik.am

Ինչու եք դուք հայրիկի հետ ինձ ծնել և մեծացրել, ինչու բոլոր երեխաները բարի չեն, ինչու և երբ կմահանամ ես:

Այս և այլ հարցեր հաճախ են հնչում երեխաների կողմից, որոնց պատասխանները գտնելու համար ծնողները ինչ հնարամտության ասես չեն գնում:

Իսկ որոնք են այդ տարօրինակ և ծիծաղելի հարցերը.

Մայրիկ, ինչու եմ ես` ես:

Ում ես դու ավելի շատ սիրում ինձ, թե եղբորս:

Ինչու եք դուք ինձ ունեցել և ինչպես եմ ծնվել:

Մայրիկ, իսկ ես կմահանամ:

Ինչու եք դուք ինձ համոզում, որ գեղեցիկ եմ, իսկ դասընկերներս այդպես չեն կարծում:

Հոգեբանները խորհուրդ են տալիս նման հարցերին պատասխանելիս հաշվի առնել երեխայի տարիքը: Նրանք նաև խորհուրդ են տալիս անգամ ամենաանելանելի իրավիճակում գտնվելիս երեխաներին չստել, քանի որ նրանք ամեն ինչ զգում  տեսնում են:

Նույն շարքից