Առողջապահություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Սնահավատությունը հղիության ընթացքում

analitik.am

Սնահավատություններ հղիության հետ կապված.

Չկտրել մազերը. երեխան խելացի չի լինի:

Մազերը չոլորել ու չկապել. երեխային պորտալարը կփաթաթվի ու կխեղդի:

Եթե մայրը քնկոտ է, ուրեմն երեխան աղջիկ է:

Ինչ սիրտը քաշում է` մայրը պետք է ուտի, թե չէ երեխան շիլ կլինի:

Հղիներին թույլ չի տրվում կար անել, քանի որ այդպիսով կարող ես կարել այս աշխարհի ճանապարհը երեխայի համար:

Չի կարելի նստել ոտքը ոտքին գցած, քանի որ երեխան ծուռ թաթերով կամ ծուռ ոտքերով կծնվի:

Չի կարելի վախենալու կենդանիներին և հրեշներին նայել, քանի որ երեխան գեշ կծնվի:

Չի կարելի անցնել հողային պտուղների վրայով, քանի որ դա նպաստում է վիժմանը, ինչպես նաև չի կարելի փայտի վրայով անցնել, որպեսզի հղիությունը ծանր չլինի:

Չի կարելի գաղտնի հաց ուտել` երեխան գող կլինի կամ շատ վախկոտ:

Չի կարելի հյուսել մազերը և կապերով հագուստ կրել, քանի որ այդպիսով կարող եք փակել երեխայի ճանապարհը:

Մազերի հետ ոչինչ չի կարելի անել` կտրել:

Չի կարելի օրորել դատարկ օրորոցը և նախօրոք պատրաստել երեխայի հագուստը, և´ օրորոցը:

Չի կարելի նստել դռան շեմին` երեխան մահացած կծնվի:

Հղի կնոջը չի կարելի լուսանկարվել` պտղի զարգացումը կկանգնի:

Սնահավատությունները շարունակվում են նաև երեխայի ծնվելուց հետո.

Երեխայի քաշն ու հասակը ոչ մեկին չպետք է ասել. վատ կաճի:

Լողացնելիս երեխայի վիզը պետք է ձգել, որ երկարի:

Երեխայի ոտքի տակը չպետք է համբուրել. ուշ կքայլի:

Երեխայի կտրած եղունգները 40-րդ օրը դնել հայրիկի գրպանում, որ շատ փող ունենա:

Երեխայի պարանոցը չի կարելի համբուրել. նեղացկոտ կլինի:

 

Նույն շարքից