Հասարակություն 

Բքի պատճառով Սյունիքում ավելի քան 330 մեքենա է արգելափակվել

analitik.am

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 06.43-ին տեղեկություն է ստացվել, որ բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Ոսմար» ՍՊԸ (Գորիսի ՃՇՇ) եւ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-16 կմ-ից արգելափակումից դուրս են բերել եւս 60 ավտոմեքենա (մոտ 300 ուղեւոր):

Մարտի 19-ի ժամը 15.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները «Ոսմար» ՍՊԸ (Գորիսի ՃՇՇ) եւ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ Գորիս-Սիսիան հատվածի 8-16 կմ-ից արգելափակումից դուրս են բերել եւս 21 ավտոմեքենա (80 ուղեւոր):

***

Մարտի 18-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Տաթեւի խաչմերուկ» կոչվող հատվածում բքի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 23.10-ի դրությամբ փրկարարները ճանապարհային ոստիկանության եւ «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 250 ավտոմեքենա (600 ուղեւոր):

Նույն շարքից