Միջազգային Քաղաքականություն 

Դավութօղլուն արտահերթ ժողով է հրավիրել՝ Ստամբուլի ահաբեկչության հետ կապված

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արտահերթ հանդիպում է կազմակերպել՝ Ստամբուլի ահաբեկչության հետ կապված, հայտնում է  «РИА Новости» գործակալությունը:

Ժողովին մասնակցում են ներքին գործերի, առողջապահության նախարարությունների, Ստամբուլի քարտուղարության և ուժային կառույցների ղեկավարները:

Մահապարտ-ահաբեկչի ինքնապայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի Իստիքլյալ փողոցում առևտրի կենտրոնի և Բեյօղլու շրջանի համայնքապետարանի միջև ընկած տարածքում: Մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ մահապարտը, իսկ վիրավորների թիվն արդեն հասել է 36-ի, որոնցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր:

Նույն շարքից