Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ չի այն պահից, երբ ԱՄՆ ներկայացուցիչ հայտնվեց այնտեղ. Ս. Շաքարյանց

analitik.am

Մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով 4-րդ գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում` հանուն երկու երկրների խաղաղության: Հանդիպման ընթացքում հնարավոր ակնկալիքների մասին Analitik.am-ը զրուցել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:

Պարոն Շաքարյանց հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կան:

- Չեմ կարծում, որ ԱՄՆ-ում ինչ-որ հարցեր կլուծվեն: Ադրբեջանի նախագահը տրամադրված չէ կառուցողական մասնակցություն ունենալ բանակցություններում: Մինչև չլուծվի Ադրբեջանի կողմից դիպուկահարների հեռացման հարցը, ագրեսիվ պահվածքը չքննադատվի, ոչ մի արդյունքի սպասել չենք կարող: Չկան սպասելիքներ:

Կարո՞ղ ենք փաստել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն իրեն չի արդարացնում:

 - Չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերից մեկի համանախագահի շնորհիվ զինադադար կնքվեց, սակայն այն պահից սկսած, երբ 1997 թվականից համանախագահների խմբի կազմում հայտնվեց ԱՄՆ ներկայացուցիչը, այլևս Մինսկի խմբի աշխատանքը արդյունավետություն չի գրանցել: Ոչ Փարիզում , ոչ  ԱՄՆ-ում և ոչ էլ նման այլ վեհաժողովներում է, որ պետք է լուծվի ԼՂՀ խաղաղ կարգավորման հարցը:

Այդ դեպքում լուծման ի՞նչ  ճանապարհ կա:

- Պետք է քաղաքական լծակների կողմից կիրառվող ճնշման միջոցով պարտադրել Ադրբեջանին 2016-2017 թվականներին կնքել խաղաղության պայմանագիր, առանց որի չեն վերանա ոչ սահմանային լարվածությունները, ոչ էլ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պահվածք: Որպես կանոն նման հանդիպումներից առաջ սահմանային լարվածությունը մեծանում է, այս անգամ էլ Ադրբեջանը կշարունակի արկածախնդրությունը: Սահմանային լարվածությունները միշտ էլ եղել են, ուղղակի այժմ տեխնիկայի հետ կապված ավելի շատ ենք տեղեկանում այդ միջադեպերի մասին: Այսօր որևէ մեկը կարող է անգամ իր հեռախոսով նկարել որևէ միջադեպ ու տեղադրել համացանցում, և մենք տեղեկանանք այդ մասին: Իրականում այդ միջադեպերը եղել են ու կշարունակվեն, բայց դրանցով Ադրբեջանը չի կարողանա մեզ իր կամքը թելադրել ու պարտադրել:

Նույն շարքից