Առողջապահություն Գիտություն Հասարակություն 

Կրծկալը կախտորոշի կրծքի քաղցկեղը

analitik.am

Կոլումբիայի ազգային համալսարանի (Universidad Nacional de Colombia) գիտնականները կրծկալ են մշակել, որն ի վիճակի է ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը:

Կրծկալը զինված է ինֆրակարմիր սենսորներով, որոնք արձանագրում են կրծքագեղձի ջերմաստիճանը և հակազդում են դրա փոփոխություններին:

Ներկառուցված տվիչների օգտագործմամբ սարքը կարող է ոչ միայն հետեւել ջերմաստիճանին, այլեւ պահպանել բոլոր արված չափումների տվյալները. բժիշկները հետագայում հնարավորություն կստանան ծանոթանալու ջերմաստիճանի փոփոխման դինամիկային:

Հետազոտությունները շարունակվում են եւ նորույթն առայժմ վաճառքի չի հանվել:

Նույն շարքից