Գիտություն Ֆեյսբուք 

7 օրենք, որով ապրում է տիեզերքը

analitik.am

7 օրենք, որով ապրում է տիեզերքը
/Ռենդի Փոլ Գեյջից՝ ինքնազարգացման փորձագետ, ով անցել է հասարակ աման լվացողից մինչև մուլտիմիլիոնատերի ճանապարհը/

1. Դատարկության օրենքը
Եթե Ձեզ պետք են նոր կոշիկներ՝ դեն նետեք հները։ եթե Ձեզ պետք է նոր հագուստ՝ մաքրեք զգեստապահարանը։ Դուք պետք է ինքնակամ հրաժարվեք ստերեոտիպերից։

2. Շրջանառության օրենքը
Պատրաստ եղեք բաց թողել մի բան, որը պատկանում է Ձեզ, որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք։

3. Երևակայության օրենքը
Սկզբից Դուք պետք է ծաղկունքը տեսնեք Ձեր երևակայությամբ։ Գրանցեք Ձեր իդեալական օրվա նկարագրությունը և ցույց մի տվեք ոչ ոքի, բացի նրանից ում վստահում եք։ Պահեք այդ նկարագրությունը ձեռքի տակ և ազատ ժամանակ վերընթերցեք այն։

4. Ստեղծագործելու օրենքը
Մարդը կարող է հասնել ծաղկունքի միայն իր մտածելակերպի էներգիայի, ինտուիցիայի և երևակայության օգնությամբ։

5. Հատուցման և ստանալու օրենքը
Եթե Դուք տալիս եք ինչ-որ բան, այն Ձեզ ետ է վերադարձվում տասնապատկված։ Երբ Դուք բարիք եք ստանում, շատ կարևոր է կիսվել դրանով շրջապատի հետ։ Եթե Դուք ունեք շնորհ և չեք օգտագործում այն, ապա այդպես Դուք վիրավորում եք Ձեր աստվածային էությունը։ Որպեսզի ճիշտ կերպով մոտենաք Ձեր ունակություններին, Դուք պետք է ուրախանաք Ձերև շնորհներով և կիսվեք դրանցով շրջապատի հետ։ Եթե Դուք անում եք դա, ապա Ձեր կյանք եք հրավիրում ավելի շատ բարիք։

6. Տասնորդի օրենքը
Տիեզերքը միշտ կվերցնի իր տասնորդը։ Դա ուղղակի աջակցության աղբյուրի հանդեպ շնորհակալությունն է ՝ 10% այն ամենի, ինչ ունեք։ Դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչպես Ձեր տասնորդը կվերադառնա Ձեզ։ Փողը՝ սովորական երևույթ է։ Բայց նաև այն կարող է գալ ինչ-որ մեկի հետ հաշտության, նոր ընկերական հարաբերությունների, առողջացման և այլն տեսքով։

7. Ներողամտության օրենքը
Եթե Դուք չեք կարողանում ներել մարդկանց, չեք կարող նաև ընդունել Ձեր հարստությունը։ Եթե Ձեր հոգին լի է ատելությամբ՝ սերը չի կարող տեղ գտնել այնտեղ։ Դուք պետք է ազատվեք բացասական զգացմունքներից, որոնք խժռում են Ձեզ ներսից և չեն թողնում հանգիստ ապրել։

Նույն շարքից