Մամուլի ակումբ 

Երեխաներին հիմնական ինֆորմացիան մատուցվում է մաս-մաս՝ փորձելով նրանց իրենց աշխարհից բերել իրական աշխարհ. Լենա Հարությունյան

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում, ներկայացնելով իր մեթոդները, «Սովորեցրու Ինձ ավելին» ծրագրի հիմնադիր, «Ուսուցման և Զարգացման Կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հարությունյանը, նշեց, որ «Դիսկրետ ՎիդեոՄոդելավորում» մեթոդն արդեն15 տարի է ինչ օգտագործվում է ԱՄՆ-ում, իսկ ինքն ընդամենը հայաֆիկացրել է այն: Բանախոսի խոսքերով, մեթոդը կայանում է դրանում, որ երեխաներին հիմնական ինֆորմացիան մատուցվում է մաս-մաս՝ փորձելով նրանց իրենց աշխարհից բերել իրական աշխարհ. «Այդ երեխաների մեծ մասն էին ֆորմացիան ընկալում է, սակայն չի կարողանում ճիշտ ներկայացնել»:

Տիկին Հարությունը նշեց, որ մեթոդը հայաֆիկացնելուց հետո այն առաջինը փորձել է իր 9-ամյա որդու վրա և մի քանի ամսում արդեն արդյունքներն ակնհայտ են եղել, այսօր արդեն բավականին աջաընթաց կա. «Այս պահին արդեն 19-ը հայաֆիկացված տեսանյութ կա: Մենք անընդհատ աշխատում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ, իսկ Հայաստանում համարգործակցում ենք արդեն մոտ 70 ծնողի հետ, փորձում ենք համագործակցել նաև մանկատների հետ: Արդեն կան պայմանավորվածություններ, և այս ուրբաթ սեմինար անցկացնելու նպատակով հանդիպելու ենք մանկատների ուսուցիչների և հոգեբանների հետ»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ ծրագրի տարածման համար ստեղծվել է TMM կազմակերպությունը, գործում է նաև կայք:

Պատասխանելով Analitik.am-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք արդյունքներ ունենալ միայն տեսանյութերից օգտվելով՝ մասնագետն ասաց՝ այո, բայց լավ կլինի, եթե մասնագետի հետ հանդիպումներ լինեն. «Մենք պետք է ուենենաք այդ մեթոդին տիրապետող մանկավարժներ, ովքեր կկարողանան խաղերի միջոցով ևս աշխատել:

Նախատեսում ենք նաև վերապատրաստել հատուկ գիշերօթիկ դպրոցների մասնագետներին»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ պատրաստվում են մասնագետների հետ պայմանագիր կնքել և նրանց տրամադրել բոլոր տեսանյութները: Հարկ է նշել, որ ծրագիրը գործելու է ամբողջովին անվճար և այդ նպատակով փորձում են գտնել հովանավորների ովքեր կօգնեն հիմնել խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ ծրագրի իրականացման կենտրոն, որտեղ մասնագետնները բոլոր երեխաների հետ կաշխատեն ավելի ինտենսիվ և խաղերի մեթոդով կօգնեն խնդիրներ ունեցողներին:

«Ես դիմել եմ մի շարք կազմակերպությունների և անհատներ, ովքեր հնարավոր է օգնության ձեռք մեկնեն մեզ, սակայն անկախ ամեն ինչից այդ կենտրոնը ստեղծվելու է և գործելու է բարեգործական հիմունքներով, անգամ եթե դա անեմ իմ անձնական միջոցներով»: Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավաբան Ռուզաննա Հարությունյանը, ծրագրի իրականացման գործում իրավաբանական կողմի մասին խոսելով, ասաց, որ այդ հարցում խնդիր չի կարող առաջանալ:

«Հայաստանում իրավաբանորեն խնդիրներ չկան ծրագրի իրականացման համար, սակայն ցանկալի կլիներ, որ օժանդակող օրենքներ լինեին, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց տվեց, որ նման խնդիրներով երեխաները շատ են Հայաստանում, մեթոդն աշխատում է, պետք է օգնել խնդիրները լուծելուն:

Նույն շարքից