Ինչպե՞ս է հարկը, որում բնակվում եք՝ ազդում Ձեր կյանքի և շրջապատի վրա

Ինչպե՞ս է հարկը, որում բնակվում եք՝ ազդում Ձեր կյանքի և շրջապատի վրա

Ինչպես գիտենք թվաբանության մեջ յուրաքանչյուր թիվ իր որոշակի նշանակությունն ունի։ Հիմնվելով այս հնագույն իզոթերիկական գիտության վրա` կարելի է իմանալ, թե ինչ ազդեցություն և ուժ ունեն թվերը մարդու կյանքի և ճակատագրի վրա, գրում է tayni-mirozdaniya-ն:

Թվերը մեզ շրջապատում են ամենուրեք։ Օրինակ այն հարկը, որում ապրում եք կարող է շատ բան պատմել ձեր և ձեր կյանքի վրա թողած շրջապատի ազդեցության մասին։

Այսպիսով` իմացեք, թե ինչ էներգետիկա ունի հարկը, որտեղ տեղակայված է Ձեր բնակարանը։

1-ին հարկ. Այս թիվը մարդուն տալիս է կատարելության ձգտելու և հասնելու հավակնություններ։ Այս հարկը հաջողություն է բերում կարիերիստներին։

2-րդ հարկ. Այս թիվը ստիպում է ավելի համբերատար լինել շրջապատող մարդկանց հանդեպ: Երկրորդ հարկի բնակիչները հաճախ են տառապում դեպրեսիաներով, շատ են երազում և ապրում են պատրանքներով:

3-րդ հարկ. Երրորդ հարկի բնակիչները ձգտում են իշխանության և նյութական բարիքների: Նրանց համար շատ կարևոր է հասարակության մեջ բարձր դիրք ունենալը:

4-րդ հարկ. Այս հարկի բնակիչները հիմնականում դժգոհ են իրենց կյանքից: Նրանք մշտապես դժգոհում են շրջապատից և հիվանդագին են տանում իրենց հասցեին արված յուրաքանչյուր քննադատություն:

5-րդ հարկ. Համաձայն թվաբանության, հինգ թիվը նպաստում է մասնագիտական աճին և նյութական բարելավմանը։

6-րդ հարկ. Այս հարկը բարենպաստ է ընտանեկան բնակիչների համար։ Խաղաղություն, բարեկեցություն, երեխաներ, հարմարավետություն և սեր՝ ահա թե ինչ կարող է տալ 6-րդ հարկը նրանց, ովքեր բնակվում են այդ հարկում։

7-րդ հարկ. Ստեղծագործ և օրիգինալ մարդկանց հարկ։ Եթե նույնիսկ այս հարկում բնակվում են բոլորովին սովորական մարդիկ, ապա շատ արագ նրանք սկսում են ապրել ոչ այնպես, ինչպես սովոր էին։

8-րդ հարկ. Անհաջող հարկ, որը մարդկանց օժտում է աշխարհի հանդեպ սահմանափակ ընկալմամբ։ Այս հարկում ապրում են մաքսիմալիստները, ովքեր հաճախ ընկնում են ծայրահեղությունների գիրկը։

9-րդ հարկ. Մեծ էներգիա կա այս հարկում, որտեղ երջանկություն կգտնեն նրանք, ովքեր ձգտում են հասնել իրենց նպատակներին։ Սա առաջնորդների հարկն է։

10-րդ հարկ. Նրանք, ովքեր ապրում են 10-րդ հարկում, աշխատավայրում, ընտանիքում, ընկերների շրջանակում ձգտում են դառնալ լիդեր։

11-րդ հարկ. Այս հարկի թիվը մարդուն օժտում է ուժեղ կամային որակներով։

12-րդ հարկ. Այս հարկից եկող թրթիռները անբարենպաստ են ազդում մարդկանց բնավորության վրա։ Բնակիչները դառնում են անինքնավստահ և անընդհատ օգնության և հոգածության կարիք են զգում։

13-րդ հարկ. Սա գյուտարարների և նորարարների թիվն է։ Սովորաբար 13-րդ հարկում բնակվում են ոչ սովորական մարդիկ, ովքեր փորձում են ստեղծել որևէ նոր բան։ Բայց որպես օրենք նրանց մտքերն այդպես էլ մնում են չհասկացված։

14-րդ հարկ. Այս մարդկանց համար կյանքի իմաստ է դառնում նյութական բարեկեցությունը։ Այս հարկը հաջողություն կբերի նրանց, ովքեր ուզում են հարստանալ։

15-րդ հարկ. Այս հարկի թիվը մարդուն օժտում է ներքին և արտաքին հմայքով։ Այս հարկի բնակիչները դեպի իրենց կողմն են ձգում մարդկանց։

16-րդ հարկ. Համաձայն նումերալոգիայի, այս թիվը մարդկանց դարձնում է խիզախող, արկածախնդիր և ազատ։ Այս հարկում բնակվում են ճանապարհորդներն ու արկածներ որոնողները։

17-րդ հարկ. Այս հարկի բնակիչները յուրահատուկ են: Նրանց համար գոյություն չունեն իդեալներ, նրանք սովոր են ինքնուրույն գտնել ճշմարտությունը և որոշել, թե որն է ճիշտը, որը` սխալ:

18-րդ հարկ. Այս հարկը արդուն տալիս է պլանները և ցանկությունները իրագործելու ուժ և էներգիա: Բացի դրանից` այս հարկի բնակիչները հավասարակշռված և իպուլսիվ մարդիկ են:

19-րդ հարկ. Այս հարկի բնակիչները իշխող հատկանիշներ ունեն, ինչը, հաճախ, կարող է բացասական ազդել մարդկային հարաբերություններում:

20-րդ հարկ. Այս հարկի բնակիչները հաճախ են երազների և պատրանքների մեջ ընկնում և այդպես էլ շարունակում են ապրել: Նրանք չեն հարմարվում իրականության դժվարություններին և մարտահրավերներին: